Հենրիկ Շահբազյան


    1976 – 1977 ուստարում հ. 120 դպրոցի տնօրեն նշանակվեց Հենրիկ Բենյամինի Շահբազյանը: Կրթությունը` բարձրագույն, մասնագիտությունը ` մաթեմատիկոս (ասպիրանտ), վաստակավոր ուսուցիչ, կոմունիստական կուսակցության անդամ:

Նա ուներ աշխատանքի փորձ, գիտակ էր, հմուտ: Շատ կարճ ժամանակահատվածում համախմբելով մանկավարժական կոլեկտիվին, շարունակեց դպրոցում ստեղծված ավանդույթները, կարգ ու կանոնը, ուսուցումը կատարվեց ավելի խորացված մեթոդներով: 1977թ. նրա առաջարկությամբ և միջնորդությամբ   հանրապետությունում առաջինը անգամ Մենդելեևի անվան քիմիական ընկերության և Պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի օգնությամբ, ստեղծվեց ֆիզիկական-քիմիական հոսքերով ավագ դասարաններ, որտեղ սովորում էին Անդրկովկասից եկած հայ երեխաներ: Վերջիններս ապահովվեցին բնակարաններով: Դպրոցն առաջիններից էր Հանրապետությունում, որտեղ 9-10-րդ դասարաններում աշխատանքի ուսուցման ժամերին սովորում էին «Մետաղների գեղարվեստական մշակում» առարկան, ուսուցիչ` Ժ. Աբրահամյան: Շահբազյանը դպրոց էր դպրոցի մեջ: Մաքսիմ Գորկու «Չկա ավելի սուր զենք, քան աշխատանքային պրոցեսի հիման վրա հիմնված գիտելիքը» հանրահայտ խոսքը դարձել էր նշանաբան և վերածվել կոնկրետ գործի: Ուումնական կաբինետները լիովին տրամադրված են աշակերտներին, ուր մշտապես կատարվում է փորձարարական, տեսական աշխատանքներ: Եկե̉լ ես դպրոց, շրջիր շենքով մեկ...
Եկել ես դպրոց, մտիր ժողովրդական արվեստի թանգարան, հեռուստակենտրոն, մի մոռացիր համակարգչային ուսուցման անհրաժեշտության մասին` հենց տարրական դասարաններից, մտիր ԷՀՄ-ներով կահավորված կաբինետը, որտեղ աշակերտները կազմում էին բարդ խնդիրների ծրագրեր ու դրանք լուծում հաշվիչ մեքենաներով: Շրջիր հարկից հարկ, կտեսնես նորն ու լավը, գեղեցիկն ու օրինակելին, ականջիդ կհասնեն դասի սկիզբն ու վերջն ազդարարող ոչ թե զանգի ղողանջ, այլ երաժշտության հնչյուններ:
Դպրոցում շարունակում էր գործել ինտերնացիոնալ բարեկամության ակումբը: Պատահական չէր 1985թ.-ին Լատվիայի և Էստոնիայի դպրոցների կոլեկտիվների ընդունելությունը լավ կազմակերպելու համար` Հ. Շահբազյանը արժանացավ Լուսավորության նախարար Ս. Հախումյանի շնորհակալությանը և մի շարք պատվոգրերի:
Հ. 120 դպրոցում գործում էր առաջին մանկավարժական երգչախումբ Գառնիկ Արջունցի ղեկավարությամբ, որն արժանացել է խրախուսանքի և բազմաթիվ պատվոգրերի:
Շահբազյանը վայելում էր կոլեկտիվի սերն ու հարգանքը, իսկ կոլեկտիվի յուրաքանչյուր անդամ հպարտ էր, որ անցել է «շահբազյանական դպրոցը»:

 

Комментарии

  1. Լիլիթ Նահապետյան14 марта 2026 г. в 23:44

    Այո', ես նույնպես հպարտ հայտարարում եմ, որ "շահբազյանական" եմ, նա եղել է իմ ԴպրոցաԳիտության առաջին ուսուցիչը, հիշում եմ միշտ կարոտով❤️

    ОтветитьУдалить

Отправить комментарий

Популярные сообщения из этого блога