ԴՊՐՈՑԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ


 

1960 -1961 ուստարում Երևանի Երկաթուղային հ. 37 դպրոցը դարձավ հ. 120 միջնակարգ ութամյա դպրոց: 1960թ. ստանալով դպրոցական նոր շենք, որը կառուցվել էր 1959թ., մեծ ջանքեր գործադրվեցին դպրոցը կահավորելու, դասարաններ ձևավորելու, գործում:

1967 – 1968 ուստարում հ. 120 դպրոցի ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաները շրջանում համարվում էին լավագույնները: 1970թ-ին ստեղծվեց գրադարան, ձևավորվեցին դպրոցի միջանցքները, ստեղծվեց երկարօրյա խմբեր` հանգստի և ուսման հատուկ պայմաններով:

Այդ տարիներին հ. 120 դպրոցը քաղաքի առաջին դպրոցներից էր, որն անցավ կաբինետային համակարգի, համալրվեց անհրաժեշտ դիդակտիկ պարագաներով (ընդհուպ մինչև հեռուստացույց): 1972թ. դպրոցում ստեղծվեց ինտերնացիոնալ բարեկամության ակումբ, կապ հաստատվեց Միության տարբեր քաղաքների հ. 120 դպրոցների հետ: Հանրապետությունում առաջինն էր հ. 120 դպրոցը, երբ 1977թ. նրա առաջարկությամբ և միջնորդությամբ Մենդելեևի անվան քիմիական ընկերության և Պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի օգնությամբ ստեղծվեց ֆիզիկական-քիմիական հոսքերով դասարաններ, որտեղ սովորում էին Անդրկովկասից եկած հայ երեխաներ: Դպրոցն առաջիններից էր Հանրապետությունում, որտեղ 9-10-րդ դասարաններում աշխատանքի ուսուցման ժամերին սովորում էին «Մետաղների գեղարվեստական մշակում» առարկան:

  Հ. 120 դպրոցն առաջինն էր,որտեղ գործում էր մանկավարժական երգչախումբ Գառնիկ Արջունցի ղեկավարությամբ, որն արժանացել է բազում  խրախուսանքների և պատվոգրերի:

Միջին և ավագ դպրոցներում սովորողների ուսումնառությունը մոտիվացնելու, գիտելիքների յուրացման որակը բարձրացնելու նպատակով 6-9 դասարանների գերազանց առաջադիմությամբ և օրինակելի վարքով աշակերտների համար սահմանվել է <<Մեսրոպ Մաշտոցի>> անվան կրթաթոշակ` Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1650-ամյակի կապակցությամբ: 

Այսօր էլ Երևանի հ. 120 հիմնական դպրոց-ը հանդիսանում է կրթօջախ, որը տարիներ շարունակ կարևոր դեր է ունեցել սերունդների կրթության և դաստիարակության գործում։ Դպրոցը ստեղծվել է՝ նպատակ ունենալով ապահովել որակյալ կրթություն, զարգացնել սովորողների գիտելիքները, արժեքային համակարգը և ձևավորել պատասխանատու քաղաքացիներ։

Իր գործունեության ընթացքում դպրոցը անցել է զարգացման տարբեր փուլերով՝ մշտապես պահպանելով կրթության բարձր մակարդակը և մանկավարժական լավագույն ավանդույթները։ Տասնյակ տարիների ընթացքում այստեղ կրթություն են ստացել բազմաթիվ սերունդներ, որոնցից շատերը դարձել են տարբեր ոլորտների մասնագետներ, գիտնականներ, մշակույթի գործիչներ և հասարակության արժանավոր անդամներ։

Դպրոցի պատմության կարևոր մասը կազմում են այն նվիրյալ տնօրեններն ու ուսուցիչները, ովքեր իրենց մասնագիտական գիտելիքներով և մարդկային բարձր արժեքներով նպաստել են դպրոցի զարգացմանն ու հեղինակության ամրապնդմանը։

Այսօր դպրոցը շարունակում է իր գործունեությունը՝ համադրելով ավանդույթներն ու ժամանակակից կրթական մոտեցումները։ Այստեղ ստեղծված է կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունի զարգացնելու իր կարողությունները, բացահայտելու իր տաղանդը և պատրաստվելու ապագային։

Դպրոցը եղել և մնում է գիտելիքի, բարության և համագործակցության կենտրոն՝ հավատարիմ իր առաքելությանը՝ կրթել և դաստիարակել արժանապատիվ քաղաքացիներ։

Комментарии

Популярные сообщения из этого блога