ՓԱՌՔԻ ԱՆԿՅՈՒՆ
ՀԱՎԵՐԺԻ ՂՈՂԱՆՋՈՂ ԱՆՈՒՆՆԵՐ
Մեր դպրոցի հերոս շրջանավարտներին հիշե'նք անուն առ անուն
Փա'ռք հերոսիներն,
Հավե'րժ փառք:
Ազատ Արսենի Հովհաննիսյան-լեյտենանտ,ծնվել է 1996 թվականին, Երևանում: Սովորել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում, ապա ընդունվել՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան: Ընդունվել և բուհական կրթությունը կիսատ է թողել Ճարտարագիտական և Գյուղատնտեսական համալսարաններում։Պատերազմի ընթացքում եղել է մարտական դիրքերում: 29 օր շարունակ կենաց մահու կռիվ է տվել թշնամու դեմ: Զոհվել է հերոսաբար հոկտեմբերի 25-ին, Ջրականում:
Ժուդեքս Երվանդի Յազիչյան-գնդացրորդ, ծնվել է 1991 թվականին, Երևանում: Ծառայել է Մարտունի 2 զորամասում: Ավարտել է Հայաստանի Երգի պետական թատրոնի վոկալ բաժինը։
2020 թվականի սեպտեմբերի 29-ին մեկնել է առաջնագիծ՝ մայր հողը պաշտպանելու: Կյանքը զոհել է հանուն հայրենիքի հոկտեմբերի 17-ին, Հադրութում:
Սարգիս Հակոբի Թոմբուլյան - ծնվել է 2000 թվականին, Երևանում: Ընդունվել է
Ինֆորմատիկայի պետական քոլեջի ծրագրավորման բաժինը։ Կրթությունը կիսատ թողնելով, 2019
թվականի հունվարին զորակոչվել և ծառայել է Ստեփանակերտում: Պատերազմի ընթացքում զանգահարել է տուն և մշտապես գոտեպնդել հարազատներին: Սարգիսն անմահացել է նոյեմբերի 9-ին հրադադարից հետո՝ վերջին կռիվը մղելով Կարմիր շուկայում:
Գրիգոր Իգորի Լեմեշկո-հրետանավոր, ծնվել է 2001 թվականին, Երևանում: Ընդունվել է Սլավոնական համալսարան։ Բուհական կրթությունը կիսատ թողնելով՝ 2020 թվականին ծառայության է անցել Մարտունի 3-ում, ոտքի է ելել պաշտպանելու հող հայրենին: Մոր հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 23-ին, հենց այդ օրն էլ անմահացել է Մարտունի 2-ում Արցախի գրկում, Արցախը՝ սրտում:





Комментарии
Отправить комментарий