Արմինե Արշակյան

 

  2010-2011  ուստարում տնօրեն նշանակվեց Արմինե Արշակյանը: Նրա պաշտոնավարման կարճ ժամանակահատվածը նշանավորվեց կրթական և դաստիարակչական աշխատանքների հետևողական կազմակերպմամբ ու զարգացմանն ուղղված կարևոր նախաձեռնություններով։ Նրա ղեկավարությամբ իրականացվել են արդյունավետ ուսումնադաստիարակչական ծրագրեր, որոնք նպաստել են աշակերտների գիտելիքների ամրապնդմանը, արժեհամակարգի ձևավորմանն ու ակտիվ քաղաքացիական դիրքորոշման զարգացմանը։

  Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առաջադիմության խթանմանը գերազանց առաջադիմությամբ սովորող աշակերտներին տրամադրվել է կրթաթոշակ՝ որպես խրախուսանք և բարձր արդյունքների գնահատում։

Տնօրենի նախաձեռնությամբ վերանորոգվել և կահավորվել է հանդիսությունների սրահը, որը դարձել է դպրոցի մշակութային և կրթական միջոցառումների կազմակերպման կարևոր կենտրոն։

Դպրոցը ակտիվ մասնակցություն է ունեցել «Իմ համայնքը իմ տունն է» խորագրով դրամաշնորհային ծրագրին, որի շրջանակում իրականացվել են բազմաբնույթ միջոցառումներ, կլոր սեղան քննարկումներՀամայնքային ակտիվ դպրոց», «Եթե ես լինեի կրթության նախարար»), կամավորական ակցիաներ։ Աշակերտներն ու ուսուցիչները մասնակցել են Հատուկ դպրոցի բակի բարեկարգման և ծառատունկի աշխատանքներին, ինչպես նաև կազմակերպել են ցուցահանդես-վաճառք, որի հասույթը տրամադրվել է ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունեցող անձի՝ դրսևորելով մարդասիրական և սոցիալական պատասխանատվություն։

   Այս ամենը վկայում է, որ Արմինե Արշակյանի ղեկավարությամբ դպրոցը զարգացել է ոչ միայն կրթական, այլև բարոյահոգեբանական ու համայնքային համագործակցության ուղղություններով։


Комментарии

Популярные сообщения из этого блога