Արմինե Քոչարյան



    
2016թ. դպրոցի տնօրեն է նշանակվել Արմինե Քոչարյանը, կրթությունը՝ բարձրագույն: Ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանը:  Նա ոչ միայն պատասխանատու ղեկավար է, այլև մարդամոտ ու անմիջական անհատականություն, ում համար դպրոցը պարզապես աշխատավայր չէ, այլ մեծ ընտանիք։ Նրա ամենօրյա ջանքերի շնորհիվ դպրոցը տարեցտարի զարգանում և նոր շունչ է ստանում։

      Վերջին տարիներին տնօրենը կարողացել է իրականացնել դպրոցի մասնակի վերանորոգում (տանիք, ջրհորդաններ, 1-ին, 2-րդ հարկերի միջանցքներ, պահակակետ)՝ բարելավելով դասասենյակների պայմանները և ստեղծելով ավելի հարմարավետ ու ապահով միջավայր սովորողների համար։ Փոխվել են դպրոցի մուտքի դռները և ճակատային պատուհանները, վերանորոգվել են սանհանգույցները  և մի շարք դասասենյակներ: Վերանորոգվել են ֆիզկուլտուրայի դահլիճի հանդերձարանները, փոխվել՝ պատուհանները: Քաջատեղյակ լինելով արդի դպրոցի հիմնախնդիրներին՝ մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ուսման որակի բարձրացման և սովորողների հետ տարվող դաստիարակչական աշխատանքները: Նրա նախաձեռնությամբ ձեռք է բերվել նաև նոր ուսումնական և աշխատանքային գույք, մասնակի գույք գրադարանի համար, համակարգիչներ, էլեկտրոնային գրատախտակ՝ կահավորելով ՏՀՏ սենյակ,  ինչը նպաստում է ուսումնական գործընթացի որակի բարձրացմանը և աշակերտների համար ավելի հաճելի միջավայրի ձևավորմանը։ Դպրոցը մասնակցում է տարբեր ծրագրերի, մրցույթների, միջոցառումների:  Հաջողություններ են գրանցվում օլիմպիադաներում, սպորտային մրցույթներում, իսկ <<Technovation Armenia>> միջազգային մրցույթում դպրոցի աղջիկներ թիմը  զբաղեցրեց պատվավոր 1-ին տեղը:

       Տնօրենը առանձնանում է իր բաց ու անկեղծ վերաբերմունքով նա միշտ պատրաստ է լսել ուսուցիչների, աշակերտների և ծնողների կարծիքները։ Մեծ տեղ է տալիս աշակերտական ինքնավարությանը (ԱԽ), սերտացնում է դպրոց-ծնող կապը՝ ակտիվացնելով ԾԽ աշխատանքները:

     Նրա անմիջականությունն ու ուշադրությունը յուրաքանչյուրի հանդեպ ստեղծում են վստահության և համագործակցության մթնոլորտ դպրոցում։ Մենք հպարտ ենք, որ մեր դպրոցը ղեկավարում է այսպիսի նվիրված և հոգատար մարդ, ով իր գործով ու վերաբերմունքով օրինակ է ծառայում ողջ դպրոցական համայնքի համար։

Комментарии

Популярные сообщения из этого блога