Գեղամ Հայրապետյան
2011թ.-ի հունիսի 19-ից դպրոցի տնօրեն է նշանակվել Գեղամ Ժորայի Հայրապետյանը: Կրթությունը՝ բարձրագույն: Ավարտել է Երևանի պետական մանկավարժական ինստիտուտի նկարչություն և գծագրություն բաժինը: 1968թ-ից 30 տարի աշխատել է հ. 104 միջն. դպրոցում որպես ուսուցիչ: 1997-2006թթ. աշխատել է հ. 87 միջն. դպրոցում որպես տնօրեն: 2006թ-ից հ. 32 միջն. դպրոցում աշխատել է որպես փոխտնօրեն, այնուհետև՝ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար մինչև 2011թ.:
Խիստ կարևորում է ուսումնական հաստատության գործունեության թափանցիկության, հրապարակայնության ապահովումը` ակտիվ համագործակցելով հաստատության ծնողական խորհրդի հետ:
Նպաստում է աշակերտական ինքնավարմանը, սովորողների ինքնուրույն քննադատական մտածողության զարգացմանը, նրանց անձի` որպես քաղաքացիական հասարակության ակտիվ անդամի ձևավորմանը: 2014թ. դպրոցն ընդգրկվեց այն 13 դպրոցների շարքում, որտեղ հանրապետությունում առաջին անգամ սկսվեց <<Ազգային երգ ու պար>> առարկայի դասավանդումը:
Աշխատանքներ է տանում աշակերտների և աշխատակիցների համար սանիտարահիգիենիկ և կյանքի անվտանգության պայմանների ապահովման համար: Հ. 120 հիմնական դպրոցը այս կարճ ժամանակահատվածում ունի մշտական ջուր, ջեռուցում, իսկ տարրական դասարաններում էլ փոխվել են պատուհանները:

Комментарии
Отправить комментарий