Ելենա Բրուտյան
1970 – 1971 ուստարում հ. 120 դպրոցի տնօրեն նշանակվեց Ելենա Ստեփանի Բրուտյանը: Կրթությունը` բարձրագույն, մասնագիտությունը ` օտար լեզու (անգլերեն), կոմունիստական կուսակցության անդամ: Ե. Բրուտյանը ուներ մանկավարժական մեծ փորձ, քաջատեղյակ էր դպրոցական գործին: Նա հատուկ ոճով կարգավորեց նոր վերակառուցվող դպրոցը: Նորակառույց դպրոցական շենքում ստեղծեց բոլոր պայմանները ուսման բարձր որակ ստանալու համար, առաջնակարգ տեղը տալով աշակերտների դաստիարակությանը:
«Առաջ դաստիարակություն, հետո ուսուցում», - Սուխոմլինսկի: Սա էր Ե. Բրուտյանի աշխատանքային թեզը: Դպրոցը կահավորեց ժամանակի պահանջներին համապատասխան, ստեղծվեց գեղեցիկ գրադարան, բարձրացավ թե' ուսուցիչների, թե' աշակերտների գեղագիտական մակարդակը, ձևավորվեցին դպրոցի միջանցքները, ստեղծվեցին երկարօրյա խմբեր` հանգստի և ուսման հատուկ պայմաններով: Հ. 120 դպրոցը քաղաքի առաջին դպրոցներից էր, որն անցավ կաբինետային համակարգի, համալրվեց անհրաժեշտ դիդակտիկ պարագաներով (ընդհուպ մինչև հեռուստացույց):
1972թ.-ին դպրոցում ստողծվեց ինտերնացիոնալ բարեկամության ակումբ, կապ հաստատվեց Միության տարբեր քաղաքների հ. 120 դպրոցների կոլեկտիվների հետ:

Комментарии
Отправить комментарий